«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաև  «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։

Ըստ ՀՀԿ-ականներինման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլև այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար:

Ակտիվացել է անգամ տևական ժամանակ ՀՀԿ-ի շենքի մոտ չերևացող ՀՀՇ-ի Գևորիկը, որն ուրբաթ օրվա վերջին ԳՄ նիստից մեկ ժամ առաջ պարտաճանաչ կանգնած էր ՀՀԿ մուտքի մոտ: «Գևորիկ, սխալ ես եկել, իրենք էլ իշխանության չեն, պիտի գնաս մի քանի մետր էն կողմկառավարության շենքի մոտ կանգնես»,- հորդորեցինք նրան: «Դու ինձ մի սովորացրու, ես գիտեմ ինչ եմ անում. եթե գիտես, ասա խորհրդի՞, թե՞ ԳՄ նիստ է»: Քեզ համար մեկ չի՞, իրենք իշխանության չեն, նորերը փող չե՞ն տալիս։ «Տվող չկա, լավ ուզող կա»:

Մոտեցող Կարեն Ավագյանին նկատեցինք․ գործազուրկ է, պետք չէ նրանից փող ուզել՝ հորդորեցինք Գևորիկին։ «Գործազուրկ չեմ, պրոֆեսոր եմ, գիտությունների թեկնածու, դասախոսում եմ Բժշկական համալսարանում․ անգլերենովհնդիկներին։ Սկզբում՝ քիչ ժամերով, հիմա իշխանափոխությունից հետո, շատ ժամեր եմ վերցրել»,- արձագանքեց Ավագյանը: Պրոֆեսոր, Դուք կարծես դատական բժիշկ եք, չէ՞․ տխուր մասնագիտություն չէ՞:

«Երբեք, մանավանդ` իշխանափոխությունից հետո»,- մեր սև հումորին սև հումորով պատասխանեց Կարեն Ավագյանը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...