Հյուսիսային պողոտայի բարերից մեկում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

- in Իրավունք
danakaharutyun

Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա Ման» բարում հունվարի 2-ի գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, նշված բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձորի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում էլ Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...