Հրազդանում այլեւս չեն գործի գիշերային ակումբներ

- in Պաշտոնական
axjik

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Հրազդանում այլեւս չեն գործելու գիշերային ակումբներ:

«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:

Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»,-գրել է քաղաքապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...