Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունը, որ ձմեռային արձակուրդը երկարաձգվում է:

Նա Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ դա տեղեկատվական աղբ է, սակայն չէր անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանար այս տեղեկության իսկության մասին։

Հարությունյանը հորդորել է տեղեկություններ ստանալու համար օգտվել Կրթության եւ գիտության նախարարության կայքից՝ Edu.am, նախարարության կամ իր ֆեյսբուքյան էջերից։

3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդը կտեւի մինչեւ հունվարի 8-ը: 1-ին եւ 2-րդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչեւ հունվարի 20-ը ներառյալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...