Ղազախստանում տեղի ունեցած մահվան ելքով ծեծկռտուքի մասնակիցներից երեքն ազգությամբ հայեր են

- in Իրավունք
cec

Ղազախստանի Ղարագանդա քաղաքի ոստիկանությունը տարածել է հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի մասնակիցների տվյալները, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել: Եվս երեքը դանակով վիրավորումներ են ստացել:

Այս մասին հաղորդում է Zakon.kz-ը՝ վկայակոչելով ոստիկանության մարզային բաժանմունքի մամուլի ծառայությունը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք տղամարդու՝ ազգությամբ հայ Թորգոմ Մանվելի Մալխասյանին, Սոխակ Սամվելի Մալխասյանին, Քաիր Համիթի Նադիրբեկովին:

Ձերբակալվածները կասկածյալ են համարվում Ղարագանդա քաղաքում ծանր հանցանք գործելու մեջ: Նրանց խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հետախուզվում է Գուրուրյան Նարեկը:

Լույս հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ վիճաբանության ընթացքում ստացած դանակի հարվածներից 23-ամյա երիտասարդ է սպանվել։