Մարզպետերն իրենք իրենց ու նախընտրելիներին պարգևատրել են

- in Կեղտոտ լվացք

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց:

Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները: Այս մասին գրում է hetq.am-ը:

Մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն աչք «չծակելու» համար չի նշվել կարգադրության մեջ:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրությունը հիմնավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետով: Մինչդեռ, օրենքի հենց այդ դրույթում բոլորովին այլ բան է ասված. «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ»:

Օրենքը նախատեսում է պարգատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել է 552,930 դրամ և այլն:

Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել։ Գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Տրդատ Սարգսյանը կարգադրությունը ստորագրել է դեկտեմբերի 26-ին, որում, մասնավորապես, ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ կարգադրում եմ․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»։

Ըստ այդմ պարգևատրվել են հետևյալ անձինք․

Մարգարյան Սյուզան-մարզպետի խորհրդական-96,208 ՀՀ դրամ

Սահակյան Կամո-գլխավոր քարտուղար-165,654 ՀՀ դրամ

Վարդանյան Շահեն-Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ-101,444 ՀՀ դրամ

Հովսեփյան Ազատ-Քաղաքաշինության վարչության պետ-123,337 ՀՀ դրամ

Հարությունյան Աղվան-ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ-98,413 ՀՀ դրամ

Ղազարյան Արփիար- Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ-123,337 ՀՀ դրամ

Ներսիսյան Մարատ- Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ- 104,904 ՀՀ դրամ

Ասլանյան Վասիլ- Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ- 95,167 ՀՀ դրամ

Կարապետյան Հայկ- Քարտուղարության պետ-123,337 ՀՀ դրամ

Կարապետյան Վասակ- Ներքին աուդիտի բաժնի պետ- 108,150 ՀՀ դրամ

Կարապետյան Նորայր-Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 62,985 ՀՀ դրամ

Ավետիսյան Հասմիկ- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 61,148 ՀՀ դրամ

Խաչատրյան Խիկար- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 57,321 ՀՀ դրամ:

Նշենք, որ օրերս համացանցում ակտիվ քննարկում էին Կոտայքի և Արմավիրի մարզպետների ստորագրած համանման կարգադրությունները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով:Այս մասին հայտնում է asparez.am-ը:

Մարզպետը առաջինN 317 Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը:

Իսկ երկրորդ` N 318-Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբացեղնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների առկայությունը:

317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին և ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու:

«Հետք»-ը գրում է, «Երեկ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Պարզվում է, որ կարգադրություններով նմանատիպ պարգևատրում իրականացրել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարզպետ Հ. Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել  է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է:

Ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Օրինակ, մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 հազար 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգատրվել է 304 հազար 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ:

Երեկ մենք անդրադարձել ենք Կոտայքի ու Արմավիրի մարզպետների նշանակած, այսպես կոչված, «պրեմիաներին»։ Անկեղծ ասած՝ թույլ հույսեր ունեինք, որ երկու մարզերում և Երևանի քաղաքապետարանում կատարվածը լոկալ դրսևորում է ու անմիջապես կարժանանա իշխանության կոշտ հակազդեցությանը։

Նիկոլ Փաշինյանը երեկ, իհարկե, լայվ ուներ, սակայն այն նվիրված էր Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա տարեդարձին, ու վարչապետը մեծանանուն գրողից բանաստեղծություն ընթերցեց ու հետո մեկնեց Դավոս։ Սակայն օրվա ընթաքցքում պարզվեց, որ պարգևատրումներ եղել են նաև այլ մարզերում, ընդ որում՝ ավելի արտառոց դրսևորումներով։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները: hetq.am-ը տեղեկացնում է, որ մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն պարգատրել է 104.5% դրույքաչափով:

Ի դեպ, Գարիկ Սարգսյանն այն մարզպետն է, որին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ նկատողություն արեց, երբ ամիսներ առաջ Արարատի մարզում էր։ Սարգսյանն այնքան չէր տիրապետում մարզային տնտեսությանը, որ Փաշինյանին չկարողացավ զեկուցել տարրական թվերի, ցուցանիշների մասին, ու բոլորը, անգամ՝ վարչապետի մերձավորներն, ասում էին, որ Արարատի մարզպետի օրերը հաշված են։ Սակայն Գարիկ Սարգսյանն ակտիվ «քայլող» է, ու երբ հրաժարվեց պատգամավորական մանդատից, պարզ էր, որ շարունակելու է պաշտոնավարել՝ որպես մարզպետ։

asparez.am-ը հայտնում է ավելի արտառոց փաստի մասին։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով:

317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին և ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու:

318-Ա կարգադրությամբ մարզպետը նույն օրը դրամական պարգեւատրմամբ խրախուսել է նորից նույն22 անձանց, այդ թվում իրեն, սակայն այս անգամ դրամական պարգևատրմամբ խրախուսել է պաշտոնային դրույքաչափի 15.34 տոկոսի չափով:

Սա էլ այն նույն Հունան Պողոսյանն է՝ նախկին համակարգի բռնարար գեներալներից մեկը, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարինեևրին ընդդիմադիրներին խոշտանգում էր, սակայն հոգու խորքում երազում էր Նիկոլ Փաշինյանի իրականացրած թավշյա հեղափոխության մասին։

Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել։ Գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ․ սա էլ Shamshyan.com-ի տեղեկատվությունն է։

Ավելի քան համոզված ենք, որ «պրեմիաների» արատավոր համակարգը գործել է բոլոր մարզպետարաններում, իսկ գուցե նաև՝ պետական այլ մարմիններում, նախարարություններում։

Այն, ինչ տեղի է ունեցել՝ պարզապես անհարիր է նոր Հայաստանի տեսլականին, Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին։ Այնպիսի տպավորություն է, որ մարզպետները՝ զրկված լինելով կաշառք վերցնելու հնարավորությունից, վրեժ են լուծել վաչապետից՝ պետական միջոցների հաշվին կազմակերպելով իրենց ամանորը։ Ամեն դեպքում՝ տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։

Նման պնդում անելու իրավունք, անշուշտ, ունենք՝ հատկապես, որ տեղի ունեցածն ունի կոռուպցիոն լատենտ դրսևորում։ Երբ պարգևատրումներ են ստանում հիմնականում պաշտոնյաներ ու ծառայողներ, որոնց «հեղափոխական» ծագումն ակնհայտ է ու դա հաջորդում է խորհրդարանական ընտրություններին, ապա պատկերը շատ ավելի մտահոգիչ է ու անգամ կարող են կասկածներ առաջանալ քաղաքական կոտուպցիայի մասին։

Վիճակը գեղեցիկ խոսքերով ու ստանդարտ լայվերով չես հաղթահարի․ անհարժեշտ են Նիկոլ Փաշինյանի հստակ քաղաքական գնահատականներն ու կադրային լուծումները։