Մեկ ձայնի իրավունքով

- in Կրթություն

Ազգային Ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները սկսվել են, և պարզ է դարձել, որ առայժմ պատգամավորները փնտրտուքի մեջ են` ո՞ւմ կարգել որպես ընդդիմություն:

Այդ առումով բավականին շահեկան վիճակում են քաղաքացիական պայմանագրի 88 պատգամավորները, որոնք հնարավորություն ունեն պարտերից դիտել «ընդդիմադիրների» առաջնագծի մենամարտերը: Սակայն մինչ այդ արժե նշել, որ ԱԺ-ում բոլորը, անկախ իրենց ձայնի տեմբրից` մեցցո-սոպրանո, սոպրանո, բարիտոն, բաս…, խոսում են մեկ ձայնով:

ԱԺ-ի ղեկավար կազմի ընտրությունը վկայեց, որ այնտեղ ՔՊ-ի ձայնը վճռորոշ է, իսկ ՔՊ-ում միայն մեկ ձայն կա` Նիկոլ Փաշինյան, որի խոսքը անվերապահ ընդունվում է և վերջնական է:

Բոլոր դեպքերում չմոռանանք, որ մենք ՀՀ սահմանադրությամբ ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ենք:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...