Մենք ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը կարողանար հանդես գալ միասնական թեկնածուով

- in Հասարակություն

«Մենք ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը կարողանար հանդես գալ միասնական թեկնածուով»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուին:

Նրա խոսքով՝ քանի որ նման որոշում չկա, Իմ քայլը խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում՝ սատարելու այն ուժի թեկնածուին, որին ՀՀ քաղաքացին ավելի շատ մանդատ է տվել: «Անձերով պայմանավորված չէ սա, մեր որոշումը քաղաքական և սկզբունքային որոշում է, որը անձնական վերաբերմունքով պայմանավորված չէ»,- ասաց նա: