«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի ձերբակալման մասին երեխաների սննդի յուրացման գործով նոր զարգացումներ են արձանագրվում:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանից տեղեկացանք, որ Գայանե Հովհաննիսյանն մինչ այսօր արձակուրդում է: Ավելին՝ բացի նրանից, ձերբակալվել են եւս մի քանի աշխատակիցներ՝ խոհարարը, խոհարարի  օգնականը, մեթոդիստը,  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Արթուր Օսիպյանի խոսքով՝ մինչ մամուլի այս հրապարակումը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը տեղյակ է եղել  չարաշահումների մասին ու հայտնել համապատասխան մարմիններին: Մանկապարտեզն ունի  194 սան: Վարչական շրջանի աշխատակազմը, Արթուր Օսիպյանի խոսքով, անելու է ամեն ինչ՝ մանկապարտեզի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Նշենք նաև, որ  Գայանե Հովհաննիսյանի ամուսինը՝ Տարոն Հովհաննիսյանն, ով Հաշվեքննիչ պալատի 4-րդ վարչության ղեկավարն է, իսկ նրանց որդին՝ Կարեն Հովհաննիսյանն, ով Երեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի տեսուչն է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •