Նոր մանրամասներ՝ Կարագանդայի միջադեպի վերաբերյալ

- in Իրավունք
cec

Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ծեծկռտուքին մասնակցած 14 անձանց ինքնությունը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը՝ ներկայացնելով Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով խմբակային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու ուշագրավ մանրամասները, գրում է nur.kz-ն:

Նա նշել է, որ ռեստորանի անձնակազմի կողմից մասնակցել է 9 մարդ: «Այդ օրը ռեստորանում մոտ 400 մարդ է  եղել: Գիշերվա ժամը 3-ից ռեստորանն աշխատանքային ռեժիմի համաձայն սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել՝ կոնֆլիկտի համար հիմք դառնալով:

Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան տասը մարդ, որոնք փորձել են բռնի ուժով ռեստորան ներխուժել, տարբեր բառեր են բղավել»,- պատմել է փոխնախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ ռեստորանի սեփականատերերն ու անձնակազմը պատասխան «քայլեր են ձեռնարկել», խմբակային կռիվ է սկսել: ՆԳՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային բնույթ է կրել:

«Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր, քանի որ կոնֆլիկտը ծագել է ռեստորանում գտնվելու ժամանակ »,-հայտարարել է Սուլեյմենովը:

«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանները ստուգել են նրա հնարավոր գտնվելու վայրերը: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,-նշել էր Սադուբաևը:

Նա հավելել էր, որ ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համապարփակ հետաքննությունն ու քաղաքացի Գուրուրյանին խորհուրդ է տալիս ինքնակամ հանձնվել իրավապահներին:

Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը հայտարարել էր, որ զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն: Նահանգապետը նաև մանրամասնել էր, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը:

Ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Ղազախստանցի վիդեոբլոգերը տեսանյութ է հրապարակել, որտեղ քննարկում և իր անձնական կարծիքն է հայտնում Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ:

Հունվարի 1-ին Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ երիտասարդ:

Սպանությունից հետո Կարագանդայում հանրահավաք է: Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում հունվարի 1-ին՝ «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո:

Ղազախ բլոգերն անթույլատրելի է համարում, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին որոշ շրջանակներ փորձում են ազգային երանգ տալ ու հակահայկական ալիք բարձրացնել երկրում:

Վիդեոբլոգերը նշում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը Ղազախստանի պաշտոնական իշխանություններն են նաեւ, քանի որ մինչ օրս ամենաբարձր մակարադակով հանդես չեն եկել հանդարտեցնող հայտարարություններով, չեն տվել գնահատականներ ու տեղեկատվություն:

Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...