Շենքերում 44-ամյա եւ 63-ամյա բնակիչների դիեր են հայտնաբերվել

- in Սոցիալական
diak

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանում հայտնաբերել 44-ամյա Ա. Հ.-ի դին:

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբում հայտնաբերել 63-ամյա Վ. Ա.-ի դին, իջեցրել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: