Ովքեր պնդում են, որ մենք ընդդիմություն չենք կարող լինել, դա քաղաքական անհեռատեսության արդյունք է

- in Հասարակություն
Edmon Marukyan

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօր ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք է: Ովքեր պնդում են, որ մենք ընդդիմություն չենք կարող լինել, դա քաղաքական անհեռատեսության արդյունք է: Կապրենք, կտեսնենք,- այսօր լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան կուսակցությա առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե չե՞ն վախենում, որ իրենց հակահեղափոխականի պիտակ կկպցնեն, նա պատասխանեց. Հեղափոխությունն ավարտվել է, չկա հեղափոխություն, չկա հակահեղափոխություն: Տասը տարի հեղափոխություն չի լինում, ընտրությունների արդյունքում հեղափոխությունն արձանագրվել ու արմատավորվել է, և այլևս հակահեղափոխություն գոյություն չունի:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ որևէ մեկի հետ համագործակցությունը չեն մերժում, պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել՝ հանուն երկրի զարգացման:

Հունվարի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։ Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։

Spread the love