Ուկրաինայում ծեծել են հայազգի պատգամավորին

- in Իրավունք
cec

Ուկրաինայի Բատկիվշինա կուսակցությունն արձագանքել է իր անդամ, Կրիվոյ Ռոգի շրջանային պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ հարձակմանը:

Obozrevatel.com-ը հայտնում է, որ երեք հոգի հարձակվել են Միրզոյանի վրա, ծեծել գազի բալոնով, պողպատե խողովակով հարվածել գլխին: Միրզոյանը գանգուղեղային վնասվածքով ու բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոցում է:

Կուսակցությունը հայտարարել է, որ միջադեպը հերթական քաղաքական հանցագործությունն է և պահանջել է երկրի ղեկավարությունից դադարեցնել մրցակիցների դեմ ահաբեկչությունը:

Spread the love