Պայթյուն Մագնիտոգորսկում. բնակելի շենքի շքամուտքը փլվել է

- in Միջազգային
Paytyun

Մագնիտոգորսկի (Ռուսաստան) բազմահարկ շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կարլ Մարքսի 164 պողոտայում գտնվող բնակելի տան շենքում։ Պայթյունի հետևանքով փլվել է շքամուտքերից մեկը, վնասվել են բնակարաններից 48–ը, որտեղ մոտ 110 մարդ էր բնակվում։

Որոշ տվյալների համաձայն` զոհերի թիվը հասել է 38-ի։ Եվս 10–ին հաջողվել է փրկել, 3–ին հիվանդանոց են տեղափոխել միջին ծանրության վնասվածքներով։

Անվտանգության դաշնային ծառայության մարզային վարչությունը տեղի ունեցածի հիմնական պատճառ է համարում գազի պայթյունը։

«Այլ տարբերակներ չենք դիտարկում», – ասել են գերատեսչությունում։

Տեղի ունեցածի հետևանքները վերացնելու համար ներգրավել են 196 մարդու և 58 միավոր տեխնիկա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ` Մագնիտոգորսկ է մեկնել ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը։ Երկրի առաջնորդը առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին և մահացաների բարեկամներին։

Շենքի բնակիչների տեղավորման հարցը կլուծվի, նրանց օգնություն կցուցաբերվի։ Այս մասին հայտնել է Չելյաբինսկի մարզպետ Բորիս Դուբրովսկին։

Քրեական գործ է հարուցվել, ՔԿ կենտրոնական աշխատակազմի քննիչ–քրեագետները արդեն իսկ մեկնել են դեպքի վայր։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...