Պառլամենտական Հայաստանում երկար ժամանակ պառլամենտ «չկա». Համեմատություն այլ երկրների հետ

- in Հրապարակ
AJ

Հայաստանի խորհրդարանը վերջին անգամ նիստ է անցկացրել ու օրենք ընդունել 2018 թվականի նոյեմբերի 22-ին: Դեկտեմբեր ամսվա նիստերը չեն կայացել քվորումի բացակայության պատճառով:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են դեկտեմբերի 9-ին, իսկ առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին: Այսինքն՝ առաջին նիստը տեղի է ունենում ընտրություններին հաջորդող 36-րդ օրը: Ի դեպ, դա ամենևին էլ պայմանավորված չէ Նոր տարով: 2017 թվականի ընտրությունները տեղի էին ունեցել ապրիլի 2-ին, իսկ առաջին նիստը՝ մայիսի 18-ին:

Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում ընտրությունների օրվանից այսքան ուշ: Սովորաբար, առաջին նիստը տեղի է ունենում առավելագույնը 30 օր անց:

Օրինակ, Հայաստանի հարևան երկրներում հետևյալ պատկերն է՝

Վրաստան. վերջին ընտրությունները կայացել են 2016 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ առաջին նիստը՝ նոյեմբերի 18-ին:

Ադրբեջան. 2015 թվականի նոյեմբերի 1, նոյեմբերի 25

Իրան. 2016 թվականի ապրիլի 29, մայիսի 28

Թուրքիա. 2018 թվականի հունիսի 24, հուլիսի 8

Ռուսաստան. 2016 թ. սեպտեմբերի 18, հոկտեմբերի 5

Մոլդովա. 2015 թվականի նոյեմբերի 30, դեկտեմբերի 29

Ղազախստան. 2016 թվականի մարտի 20, մարտի 25

Բելառուս. 2016 թվականի սեպտեմբերի 11, հոկտեմբերի 11

Եվրամիության երկրներ

Ֆրանսիա. 2017 թվականի հունիսի 18, հունիսի 27

Մեծ Բրիտանիա. 2018 թվականի հունիսի 8, հունիսի 13

Լեհաստան. 2015 թվականի հոկտեմբերի 25, նոյեմբերի 12

Նիդերլանդներ. 2017 մարտի 15, մարտի 23

Գերմանիա. 2017 թվականի սեպտեմբերի 24, հոկտեմբերի 24

Լիտվա. 2016 թվականի հոկտեմբերի 23, նոյեմբերի 14:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...