«Պատմական ձեռքբերումների տարի». Թրամփը՝ 2018-ի մասին

- in Միջազգային
Donald Tramp

Անցած 2018-ը պատմական ձեռքբերումների տարի էր»: Այս մասին իր ամանորյա ուղերձումհայտարարել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ երկու տարվա արդյունքում նախագահի վարչակազմն ամենահաջողակն է ԱՄՆ-ի պատմության մեջ:

«Մեր տնտեսությունը հիասքանչ է զարգանում, շատ-շատ տարիների ընթացքում առաջին անգամ ավելացել են աշխատավարձերը: Մարդիկ ավելի շատ գումար են ստանում՝ մեկ աշխատավայրում աշխատելով՝ երկուսում կամ երեքում աշխատելու փոխարեն»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հիշեցրել է, որ իր վարչակազմը կարողացել է նոր պայմանագրեր կնքել Կանադայի և Հարավային Կորեայի հետ, ինչպես նաև չեղարկել Իրանի հետ «սարսափելի պայմանագիրը»: Որպես ձեռքբերման օրինակ՝ ԱՄՆ նախագահը խոսել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների մասին, որոնցից հետո Փհենյանը դադարեցրել է հրթիռների փորձարկումը:

Նրա խոսքով՝ ևս մեկ ձեռքբերում է ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը: Շոշափվել է նաև Մեքսիկայի հետ սահմանի վերահսկողության թեման:

«Մենք հոյակապ երկու տարի ենք ունեցել, ես տքնաջան աշխատում եմ ձեզ համար, ես պայքարում եմ ձեզ համար, մենք կհաղթենք»,-եզրափակել է նա: