Ջարդել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի մեքենայի ապակիները

- in Մամուլ

Հունվարի 21-ին, ժամը 19:30-ի սահմաններում Տերյան 25 հասցեի բակում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին և վնասել այն, հայտնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...