Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով

- in Իրավունք
Seyran Ohanyan

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում»,- ասաց Խաչատրյանը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը):

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: