Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրենը նկատողություն կստանա. նախարարի անակնկալ այցի հետևանքը

- in Կրթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար»,- նշել է Հարությունյանը:

Նա հավելել է, որ նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...