Վանաձորում հարկային տեսչության աշխատակիցը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

- in Սոցիալական
avtoner

Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել փոսում, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել գազատար խողովակի տակ:

Վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին:

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել և ավտոմեքենայում եղել է նրա մայրը, ընտանիքի անդամները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մամյանը աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր Վանաձորի հարկային տեսչությունում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...