Տեսանյութ. Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն` ձեր իսկ բարօրության համար. Մարուքյանը` ադրբեջանցիներին

- in Տեսանյութեր
Edmon Marukyan

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների` հայաստանյան ընտրություններին վերաբերող ելույթներին: Նա նշել է, որ տարօրինակ է ժողովրդավարության մասին խոսել մի երկրի, որտեղ մարդկանց իրավունքները ոտնահարվում են ու որտեղ հենց այս պահին ցույցեր են՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու եւ ժողովրդավարության վերականգնման համար: Մինչդեռ Հայաստանը այս առումով դրական առաջընթաց է ապրում:

Էդմոն Մարուքյանը նաեւ ադրբեջանցի պատվիրակների մաղթել է թավշյա հեղափոխություն՝ իրենց իսկ բարօրության համար:

Պատգամավորն իր ելույթի տեսագրությունը հայերեն թարգմանությամբ տեղադրել է իր  ֆեյսբուքյան էջում: