100 հազար դոլար աղմկահարույց ֆիլմի հեղինակին. Քոչարյանը դժգոհ է մնացել

- in Հրապարակ

@bagramyan26 Տելեգրամ ալիքը տեղեկություն է տարածել, ըստ որի Մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար:

Ըստ @bagramyan26 Տելեգրամ ալիքի՝ ֆիլմի պատվիրատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, ֆիլմի մոնտաժմանը անմիջապես հետեւել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Միաժամանակ, Տելեգրամ ալիքի հաղորդագրության մեջ նշվում է, թե պատվիրատուն այդուհանդերձ մնացել է դժգոհ, քանի որ ակնկալել են, որ հեղինակը ավելի շատ մասնակիցներ կգտնի, որոնք կմեղադրեն Մարտի 1-ի համար Նիկոլ Փաշինյանին:

@bagramyan26 Տելեգրամ ալիքը նշում է, որ տեղեկությունը փոխանցել է նկարահանող խմբի անդամներից մեկը, ասելով, որ 100 հազար դոլարը եղել է անձնապես Ռոման Բաբայանի հոնորարը: Ըստ աղբյուրի, ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը գլխավորում է Կոնստանտին Զատուլինը: Ի դեպ, վերջերս Երեւանում իր առաջին նիստը գումարած Լազարեւյան ակումբը եւս Զատուլինի նախաձեռնությունն է, որին աջակցություն է հայտնել Քոչարյանը եւ մասնակցել այդ նիստին:

Հիշեցնենք, որ «Գործ համար Մարտի 1» ֆիլմը հեռարձակվել էր Հինգերորդ ալիք հեռուստաընկերությամբ, որն ըստ մամուլի հրապարակումների պատկանում է Ռոբերտ Քոչարյանին մերձավոր գործարարի: Ֆիլմը բավական աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում, գնահատվելով մարտի 1-ի իրադարձությունները խեղաթյուրած եւ նենգափոխած:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...