3 անգամ դատապարտված անձը փողոցային առեւտրի է դրդել 14-ամյա դեռահասի

- in Պաշտոնական

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 21-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանում եւ մի շարք հարցեր քննարկել։

Ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ փողոցային առեւտրի մասին:

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով սահմանվել է երեկոյան հերթապահություն: Առաջին արդյունքը գրանցվել է հունվարի 16-ին. Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, որը փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Նշվել է, որ ոլորտի պատասխանատուները հանդիպել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիների հետ, քննարկել և առաջարկել խնդրի լուծման տարբերակներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և հիշեցրել, որ մայրաքաղաքում չկան բացառություններ ու արտոնյալներ և, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Քաղաքապետը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, նկատել է, որ մեծ աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ այն աշխատակիցները, որոնք թերանում են, պետք է փոխարինվեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...