7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրակարգը

- in Պաշտոնական
AJ

Հունվարի 14-ին տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Այս խորհրդարանի անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցում են Ազգային ժողովից:

Այսպիսով օրակարգում են՝

  1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում:
  2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն:
  3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություն:
  4. Մշտական հանձնաժողովների ստեղծում:
  5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն:
  6. Կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում:
  7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը մեկնարկելու է հունվարի 14-ին՝ ժամը  10:00-ին: Այն վարելու է պատգամավորներից ամենատարիքովը: Այս դեպքում այդ պատգաամվորը «Իմ քայլը» խմբակցությունից  Կնյազ Հասանով է: Նա քրդական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում:

Նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն Արմեն Սարգսյանին կառաջարկի Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Ի դեպ, վաղը բացման խոսքով հանդես են գալու նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում լինելու է երեք խմբակցության 132 պատգամավոր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...