2017 թվականին Աշտարակ քաղաքի ավագանին որոշում ընդունեց Մուղնի թաղամասի փողոցներից մեկն անվանակոչել իրավագիտության անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Վռամի Հարությունյանի անունով:

Այս տարի մարտի 5-ին լրանում է նրա 80 ամյակը և հենց ծննդյան օրը նախատեսվում է հուշատախտակի բացման արարողություն, այն տան պատին որտեղ ապրել ու աշխատել է պրոֆեսորը:

Ալեքսանդր Վռամի Հարությունյանը ծնվել է 1939 թվականի մարտի 5-ին Լենինական քաղաքում: Իր ակտիվ աշխատանքային գործունեությունը սկսել է 1956 թ.-ից: Նա ավարտել է Երևանի Պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր է: Լինելով իրավագետ, նա ստացել է  նաև ձեռագրագետ փորձագետի որակավորում, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:

1991 թ.-ից մինչ իր մահը հանդիսացել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտոր, ինչպես նաև մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավար և հիմնադիր: Ալեքսանդր Հարությունյանը մահացել է 2006 թ.-ի նոյեմբերի 30-ին:

հղումներ՝ http://ashtarak.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=965c89e2-ce4b-4096-9470-2da9e62579f8&fbclid=IwAR0EX9umQsrB7bdzgbIOmJ6D__f6IyaQeFDkhaniU8nHAHDEX9TTglX8OPQ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...