ԱԺ-ում ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, հաջորդ նիստը կկայանա մարտի 5-ին

- in Պաշտոնական
AJ

Ազգային ժողովում տեղի ունեցավ կառավարության ծրագրի քվեարկությունը: Ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ 37 պատգամավոր, կառավարության ծրագիրն ընդունվեց:

Դեմ քվեարկեցին ԲՀԿ և Լուսավոր Հայաստան խմբակցությունները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ քարտուղարությունն արձանագրությունում կավելացնի մնացած ձայները, որոնք չեն արձանագրվել էլեկտրոնային համակարգի միջոցով:

ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 5-ին: Այս մասին փետրվարի 14-ի նիստի ավարտին հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Առաջին նստաշրջանի աշխատանքն ավարտվեց»,-ասաց Միրզոյանն ու տեղեկացրեց, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերը կմեկնարկեն մարտի 5-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments