7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը նշեց, որ վիրահատությունը լավ է անցել:

«Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ: Եվ բժիշկների խորհրդով նախօրեին կատարվել է վիրահատական միջամտություն: Եղել է պլանավորված վիրահատություն: Հիմա իրեն շատ լավ է զգում»,-ասաց Սիմոնյանի օգնականն ու հավելեց՝ անհանգստանալու կարիք չկա, վիրահատությունը լավ է անցել:

Ալեն Սիմոնյանը մի քանի օրից արդեն կվերադառնա իր բնականոն աշխատանքային գրաֆիկին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...