ԱՄՆ-ն չի կարող պաշտպանել հակառակորդից զենք գնող դաշնակցին. Փենսը՝ Թուրքիային

- in Միջազգային

ԱՄՆ-ն չի կարող պաշտպանել դաշնակից երկրներին, որոնք սպառազինություն են ձեռք բերում հնարավոր հակառակորդներից:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Մյունխենում անվտանգության համաժողովում, հայտնում է rbc.ru-ն:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի խզի Մոսկվայից C-400 զենիթահրթիռային համալիր գնելու գործարքը, եթե անգամ ԱՄՆ-ն հրաժարվի Patriot հրթիռային համալիրներ գնել:

«Մենք հասկացրել ենք, որ ձեռքներս ծալած չենք նստելու, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զենք են գնում մեր հակառակորդներից», – բացատրել է Փենսը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...