ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

- in Առողջություն
hivandanoc

Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բոժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:

Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:

Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական  կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...