Աշոտ Ղուլյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

- in Ընտրություններ

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» մասնակցելու է 2020-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, իսկ նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի կուսակցության ղեկավար կուսակցության ղեկավար, ԼՂՀ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել են «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...