Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին՝ այն դադարեցնելու հորդորով

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է արդեն 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռեժիսորը՝ նշելով. «Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսել՝  իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումն ապովելու համար: Խնդիրը մշակույթի նախարարության հետ է, որը, սակայն, չի ընդունում այն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...