Արա Սաղաթելյանի ունեցվածքը. 8 մլն դրամը գերազանցող ժամացույցների և ճարմանդների հավաքածուներ, 292 հազար դոլար

- in Պնակալեզներ

ՀՀ Ազգային ժողովի նախկին աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (01.11.2019) հետո 2019 թվականի փետրվարի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Սաղաթելյանը հայտարարագրել է 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 1 առանձնատուն, 1 արտադրական նշանակության շինություն եւ 1 ավտոտնակ:

Սաղաթելյանը շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել է 10 հազար դոլար:

Սաղաթելյանը, որպես թանկարժեք գույք հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող ժամացույցների եւ ճարմանդների հավաքածուներ:

Սաղաթելյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են` 17 մլն դրամ, 292 հազար դոլար եւ 32 հազար եվրո: 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Սաղաթելյանն ունեցել է 1 մլն 507 հազար 528 դրամի չափով եկամուտ, որից 1 մլն 444 հազար 170 դրամը գոյացել է աշխատավարձից, 15 հազար 338 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, իսկ 48 հազար 20 դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...