Արմավիրի մարզում ավտոմեքենա է պայթել, վարորդը մահացել է, ուղեւորը ծանր վիճակում է

- in Սոցիալական
Hrdeh

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե առվակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Բ. Բ.-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: