Դավիթ Սանասարյանն իրեն կալանավորելու հրապարակումների մասին

- in Պաշտոնական

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքեց հապարակումները, թե հնարավոր է առաջիկայում իրեն կալանավորեն՝ կապված կոռուպցիոն գործերի հետ. Մի հատ ուզում եմ, որ ինձ ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Իրենց երազները չեն իրականանա:

Դավիթ Սանասարյանը հավելեց, որ իր դեմ պատվերի ալիք է տեսնում, բայց ինքն այդ պատվերից ուժեղանում է: Ասաց, որ իրենց ուսումնասիրությունների նոր փուլ են մտնում:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը շնորհավորեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած Ռաֆիկ Անդրեասյանին, ապա հիշեցրեց, որ ավելի վաղ այցելել էր նշված համայնք՝ ականջալուր լինելով Անդրեասյանի դեմ համայնքի բնակիչների դժգոհություններին։ «Մենք այդպես էլ ընթացք չտվեցինք ստուգումներին, քանի որ նման անհրաժեշտություն չտեսանք։ Ուսումնասիրություն ուղղակի չսկսեցինք, գնահատեցինք, որ այս փուլում ռեսուրսն ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...