Դիմում է ներկայացվել ԱԱԾ

- in Առողջություն

Առողջապահության նախարարությունը մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում արտաքին միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խնդիրը բժշկական մի շարք կենտրոններում գնումների գործընթացին միջամտությանն է վերաբերում: Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են, եւ նրանք են հիմնականում զբաղվել ապրանքների մատակարարմամբ: Այս պահին դիալիզ ստացող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից», – ասել է Թորոսյանը:

ՀՀ վարչապետի՝ փետրվարի 26-ի որոշումներից մեկով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կտրամադրվի արձակուրդ:

Որոշման մեջ մասնավոևրապես ասված է.
«1. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մարտի 25-29-ը ներառյալ:
2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում առողջապահության նախարարին կփոխարինի առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը»: