«Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ». ՊՎԾ աշխատակիցը՝ ԵՊՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին

- in Կրթություն

Այս պահին Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց են հավաքվել ԵՊՀ մի քանի շրջանավարտներ, որոնք պնդում են, թե մտահոգված են բուհում տեղի ունեցող ակնհայտ «քաղաքական հետապնդումներից»:

Բողոքի ակցիայի նախաձեռնության հեղինակը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն է: Ակցիային մասնակցում է նաեւ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Ակցիայի ժամանակ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսելու ժամանակ մի երիտասարդ մոտեցավ եւ խնդրեց մեկ բան ասել բարձրախոսով: Ինչից հետո նա ասաց, որ ինքը ձերբակալված Դավիթ Ադյանն է ու հեռացավ:

Երեկ երեկոյան «Analitik.am» կայքը գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

ԱԱԾ-ից ՀԺ-ին փոխանցել էին, որ առաջիկայում քննչական դեպարտամենտը հաղորդագրությամբ հանդես կգա:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հրապարակում է արվել՝ երեկ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ:

«Հարգելի գործընկերներ այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»,- նշվում է հրապարակման մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments