Ընդամենը 5 քվեով ավելիի արդյունքում Ակունքում հաղթել է Նիկոլան

- in Ընտրություններ
Yntrutyun

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Ակունք համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է անկուսակցական, 1978 թվականին ծնված, Ակունքի համայնքապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը, ով իր մերձակա մրցակցից՝ Նորիկ Հայրապետյանից, առաջ է անցել 5 ձայնով: Քննելով պարտված թեկնածու Նորիկ Հայրապետյանի կողմից ներկայացված բողոքը՝ ՏԸՀ-ն հաղթող է ճանաչել Նիկոլա Խաչատրյանին:

«Ընտրության ընթացքում տեղի չի ունեցել այնպիսի խախտում, որը էական ազդեցություն կունենար արդյունքների վրա»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...