Ընկեր Մարգոն, Պուտին ձաձան ու Ռուսաստանի ողբերգությունը

- in Վերլուծական
Putin Vladimir

Պարզվում է, Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը, ու վերջինս ոչ ավել, ոչ պակաս ՌԴ պաշտոնյան ՀՀ արտգործնախարարին հաղորդել է Կրեմլի զայրույթը՝ կապված Երևանում իբրև թե անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ինչ որ սեմինարի հետ:

Այդ սեմինարին էլ իբրև թե մասնակցել ու հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Ռուսաստան արտահանելու մասին աղմուկը բարձրացրել է Ռաշըն Թուդեյ հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը: Նա գրել է, թե սեմինարը նվիրված է եղել գունավոր հեղափոխությունը Ռուսաստան արտահանելուն:

Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած հեռուստատեսությունն ուղղված է արտաքին քարոզչությանը, ուստի՝ ամենուր արգելափակվում է ապատեղեկատվություն ու թշնամանք տարածելու հիմնավորմամբ, բայց հայուհին այս մեթոդով ու հայրենիքի դեմ գործելով փորձում է Ռուսաստանի իշխանությունների աչքին ջրի երեսին մնալ:

Նման մարգուշների պակաս չկա կոռումպացված Ռուսաստանում, որտեղ Պուտինի պաշտոնավարման ավարտին մոտեցող յուրաքանչյուր օր հղի է իշխանական տարբեր թևերի արյունահեղությամբ ու դրանց ուժայինների մասնակցությամբ:

Բանն այն է, որ որքան էլ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը համարվի անպարտելի ու ամենակարող, ամեն ինչ իմացող ու արևմտյան ընտրություններում խառնվող գործիչ, ռուսական կարողություններին տիրապետողների աչքերում կամաց – կամաց դառնում է քաղաքական մեռել ու տնտեսական սանկցիաների արդյունքում շատերին վատություն արած մեկը: Իսկ շատերը պատահական մարդիկ չեն, այլ բազմաֆունկցիոնալ ու Պուտինից ոչ պակաս ֆինանսական ու ուժայինների վրա ազդեցություններ ունեցող միլիարդատերեր, ովքեր էլ ցանկանում են իշխանական վերմակը որքանով որ հնարավոր է իրենց վրա քաշել:

Իսկ պուտինյան իշխանական կլաններին ծառայած մարգոները հասկանում են, որ իրենց դեռ պետք է ապրել ու ջրի երեսին մնալ, ուստի՝ այժմ սին ծառայություն մատուցելով Կրեմլին՝ փորձում են բարձրացնել իրենց գինն ու միևնույն ժամանակ այդ միլիարդատերներին հուշել, թե իբր Հայաստանի միջոցով կարող են իրենց պլաննեը հօդս ցնդել, իսկ ինքն ու իրենք կարող են ինֆորմացիայի լավ աղբյուր լինել իրենց համար անպետքական հայրենիքից:

Հայաստանի ծախու տեսակի ավարտը չկա ու առաջիկայում հնարավոր է սպասել նման մտացածին սեմինարների ու փակ հանդիպումների մասին կեղծ տեղեկատվությունների նոր արտահոսքեր, մանավանդ որ դրանց ստեղծագործման համար էլ Հայաստանում քիչ չեն քոչարյանա – սերժա – նախկին քրեաօլիգարխների մտավոր կարողությունները, իսկ գուցե անկարողություննե՞րը, որովհետև նման տեղեկատվությունն անգամ սուտ է, որովհետև Ռուսաստանը Հայաստանում այնքան շատ լծակներ ու կապի միջոցներ ունի, որ դժվար թե նոյեմբերին իբրև թե տեղի ունեցած սեմինարի մասին տեղեկատվությունը միայն փետրվարին հասնի պուտինականներին:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...