shtap ohnutyun 1

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում փետրվարի 14-ին հանկարծամահ եղած 56-ամյա Շուշանիկ Սիմոնյանն ունեցել է սիստեմային կարմիր գայլախտ հիվանդություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանն ասաց, որ կինն արդեն երկու օր է՝ գալիս էր պոլիկլինիկա և բժիշկները նրան հորդորում էին գնալ ստացիոնար բուժման:

«Մենք նրան այսօր ռենտգեն հետազոտության ենք ուղարկել, որպեսզի պարզենք թոքերի վիճակը,և մինչ պատասխանները կտայինք, նա մահացել է սրտամկանի ինֆարկտից»,-ասաց նա՝ հավելելով, որ հիվանդը գրավոր հրաժարվել էր ստացիոնար բուժում ստանալուց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...