ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն «Իմ քայլը» խմբակցության հետ աշխատանքային փակ հանդիպմանը քննարկել է նախարարության առաջնահերթություններն ու զարգացման տեսլականը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հանդիպման նպատակը նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացման ու մեր վերցրած ուղղությունների քննարկումն էր. թե ինչու է այդ նախարարությունը ստեղծվում, ինչով է զբաղվելու և որն է նպատակը: Ես ներկայացրեցի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը»,-նշեց Արշակյանը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց՝ Արշակյանը խոսել է այն ուղիների, ճանապարհային քայլերի մասին, որոնցով բարձր տեխնոլոգիաները կարող են տնտեսությունը զարգացնել: «Մասնավորապես գործող ընկերությունների և նրա մասին, թե ինչպես կարելի է դրանք վերածել ավելի մեծ ընկերությունների, որոնք կարող են շատ օգտակար լինել»,-նշեց նա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •