Իրավապահներն արգելանք են դրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մրցույթի պայմանագրի վրա

- in Մամուլ
hivandanoc

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է «Զառշեն» ընկերությունը, որն անցյալում կահույքի բիզնեսով է զբաղվել։ ԲԿ տնօրենն ասել էր, որ ամեն ինչ կատարվել է գնումների գործընթացով՝ «Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով»։

Երեկ մենք տեղեկացանք, որ իրավապահներն այս մրցույթի կազմակերպման մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերել եւ կասեցրել գործընթացը՝ պայմանագրի կնքման վրա արգելանք են դրել։ Մեր հարցին ի պատասխան, ԲԿ-ից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։

Տեղեկացանք նաեւ, որ նախորդ անգամ մեզ տրված պարզաբանումից հետո հրահանգ են ստացել՝ «լրատվամիջոցների հետ աշխատել միայն գրավոր հարցումներով»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...