Այս մասին IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մանրամասնելով, որ դա հնարավոր կլինի 100 մլն դոլարի ներկայիս պայմանագրի իրականացումից հետ:

Միևնույն ժամանակ նա զերծ է մնացել ներկայացնել, թե ինչ զենքի համար է լինելու այդ վարկը. «Դեռ վաղ է խոսել կոնկրետ զենքի անվանացանկի մասին», – շեշտել է նախարար Տոնոյանը IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: