Հարությունյանի սենսացիոն հայտարարությունը Սիմոնյանի հետ զրույցից հետո՝ Սերժ Սարգսյանի մասին

ԵՊՀ ռեկտորը ստում է, համալսարանի 100 ամյակը վարչապետի հանձնարարությամբ մեծ շուքով կնշվի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մեղադրանքներին:

Արայիկ Հարությունյանը սենսացիոն մանրամասներ պատմեց նախորդ շաբաթ իր և Արամ Սիմոոնյանի հանդիպումից. Նա ակնհայտ սուտ է ասում, թե ասվել է՝ հարյուրամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես: Իսկ այդպիսի հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել, որովհետև արդեն նախորդ օրը նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու: Պարոն ռեկտորը շատ պարզ մանիպուլյացիաների է դիմում՝ իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գոծերը ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար: Բուհերը ապաքաղաքական են, քաղաքական որևէ ճնշում չի կարող լինել:

Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ Արամ Սիմոնյանին հորդորել է հրաժարական տալ. Այդ հորդորից հետո ինքն ասել է՝ ինձ 100-ամյակը չի հետաքրքրում, գնացեք դուք կազմակերպեք, նշեք: Ինձ պետք է մնալ ռեկտոր, որովհետև, եթե իմ դեմ քրեական գործեր հարուցվեն, ես պետք է ԵՊՀ-ն օգտտագործեմ պաշտպանվելու համար: Այսինքն՝ ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների և բազմաթիվ գիտնականների իր համար վահան է սարքել: Այսպիսի գործողություններ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անում էին ադրբեջանցիները՝ թաքնվելով կանանց ու երեխաների հետևում:

Նա նաև փոխանցեց, որ Արամ Սիմոնյանը իր հետ զրույցում բողոքել է Սերժ Սարգսյանից. Ինքը մի քանի դրվագներով էլ է անկեղծացել: Ես կխնդրեմ, որպեսզի, մասնավորապես, պրոռեկտորները մոտենան Արամ Սիմոնյանին և հարցնեն, թե ինքն ինչ կարծիք ունի իրենց մասին: Մի բոլ էլ Սերժ Սարգսյանից էր բողոքում, մի բոլ: Ասում էր, որ ինքը բազմաթիվ անգամ պայքարել է, փորձել իր գաղափարներն անցկացնել: Մանրամասները չեմ ասի, որովհետև ունեմ բավարար պարկեշտություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...