vtar

Համացանցում հայտնվել է ՃՏՊ-ի տեսանյութ, որտեղ երևում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենաներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, կադրերում  երևում է, թե ինչպես է հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան բախվում թիկնազորի մեքենային:

Դոդոնը «ֆեյսբուք»-ում գրել է, որ անվտանգ տարածքում է: Նա կոչ է արել իր կողմնակիցներին և ընդդիմադիրներին զերծ մնալ այդ ՃՏՊ-ի վերաբերյալ տարբեր շահարկումներից՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Մոլդովայի ղեկավարը դեպքն անվանել է «անհաջող հանգամանքների զուգադիպություն»:

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 24-ին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •