Yntrutyun

Փետրվարի 17-ին, տեղի ուենցած ՏԻՄ ընտրություններում Վայոց ձորի Մալիշկա համայնքում ձայների մեծ առավելությամբ հաղթել է Եղեգնաձորի ՔԿԱԳ բաժնի պետ Գարիկ Նազարյանը։

Նրա մրցակից՝ անցած տարի սեպտեմբերի 6-ին հրաժարական ներկայացրած համայնքի նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանը պարտվել է։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Մհեր Մովսիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց նխորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի օգտին ընտրակաշառք բաժանելու համար։ Նա ընտրությունների ժամանակ ղեկավարել է Մալիշկայում գտնվող նախընտրական շտաբը եւ նրա օգտին 1300 ձայն ապահովելու համար ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13 000 000 դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական դրամ մեկ ձայնի դիմաց։

Հրաժարականից ու քրեական գործից հետո, սակայն, Մովսիսյանը որոշեց առաջադրվել։ Մհեր Մովսիսյանը պաշտոնավարում էր 2016 թ. հոկտեմբերի 2-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...