«Մեզ համար միևնույն չէ»․Ֆիլիպ Մորրիսի գլխավոր տնօրենի հարցազրույցը՝ առանց ծուխ աշխարհ ստեղծելու մասին

- in Հասարակություն
Cxaxot cxel

Հակիրճ՝

– Գիտական հասարակության կողմից արտադրանքի ընդունման խոչընդոտներից մեկը պայմանավորված է հետևյալ գաղափարախոսությամբ. «Սիգարետը վնասակար է, ուստի բոլոր տեսակի նիկոտինային արտադրատեսակները նույնքան վնասակար են»: Այսպիսով, առաջին մարտահրավերը այս գաղափարական թյուրըմբռնման հետ աշխատելն է։

– Նիկոտինը կախվածություն է առաջացնում։ Սակայն ԱՄՆ-ի FDA-ը և շատ այլ գիտական կենտրոններ եզրակացրել են, որ նիկոտինը չէ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը: Փոխարենը, պատճառը ավելի շատ կայանում է սիգարետի ծխի մեջ պարունակվող վնասակար քիմիական նյութերի բարձր մակարդակի մեջ:

– Հուսով եմ, որ, քանի որ ավելի ու ավելի շատ ծխողներ են պահանջում ավելի լավ այլընտրանք, համապատասխան մարմինները կսահմանեն կարգավորումների ճիշտ շրջանակները:

– Մեր ուշադրությունը սևեռված է մեր արտադրանքի պատասխանատու մարքեթինգային գործունեության վրա և մեր ջանքերն ուղղված են համոզվելու, որ դրանք չեն վաճառվում և չեն քարոզվում դեռահասների շրջանում այն երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք:

– Սիգարետի հասցրած վնասի վերաբերյալ տասնամյակների ընթացքում ստացված ապացույցներից հետո, պատասխանատվություն է ծառանում՝ առաջարկել սիգարետից հրաժարվելու տարբեր լուծումներ։ Մեր կողմից մշակված ավելի քիչ վնասակար արտադրանքը շուկա մտցնելու ուղղությամբ մենք սկսեցինք աշխատել միայն այն ժամանակ, երբ համոզվեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք, և որ մեր արտադրանքը ունի ճիշտ այն ներուժը, որի համար և նախագծվել է՝ լինել ավելի քիչ վնասակար, քան սիգարետը։

– Նորարարական արտադրանքի վրա աշխատող գիտնականների մեծ մասը նոր աշխատողներ են։ Նրանք բոլորը շատ ոգեշնչված և նպատակաուղղված են՝ ստեղծելու խելամիտ լուծում ծխողների համար: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու․ կամ հաջողենք, կամ կկորցնենք այս հնարավորությունը:

– Չեմ կարծում, որ 10-15 տարվա կտրվածքով մենք ամբողջովին ծխից ազատ աշխարհ կտեսնենք: Նմանատիպ մարտահրավերները ժամանակ են պահանջում: Սակայն արտադրողների և կառավարությունների միջև համագործակցության շնորհիվ, թույլ տալով ճշգրիտ և մոլորության մեջ չգցող տեղեկություններ ստանալ ծխելու ավելի լավ այլընտրանքների մասին՝ մենք, անշուշտ, կարող ենք արագացնել առանց ծուխ աշխարհի ավելի շուտ իրականություն դառնալը:

Հարցազրույցը՝ մանրամասն

– Եթե լուրջ եք տրամադրված մարդկանց օր առաջ ծխելուց հետ պահելու հարցում, ապա ի՞նչու հենց այսօր պարզապես չեք դադարեցնում սիգարետի վաճառքը։

– Եթե Philip Morris International-ը դադարեցնի սիգարետի վաճառքը, դա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխի: Ծխողները պարզապես կընտրեն ծխախոտի մեկ այլ ապրանքանիշ: Այսօր աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ծխում է, և ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, 2025 թվականին այդ վիճակագրությունը զգալի փոփոխության չի ենթարկվելու։ Սիգարետի հասցրած վնասի վերաբերյալ տասնամյակների ընթացքում ստացված ապացույցներից հետո, ծխողների նկատմամբ հասարակական պատասխանատվություն է ծառանում՝ սիգարետից հրաժարվելու համար տարբեր լուծումներ առաջարկելու առումով։ Միևնույն ժամանակ, այն ծխողների համար, ովքեր չեն պատրաստվում թարգել, անհրաժեշտ է ապահովել ավելի քիչ վնասակար այլընտրանք: Այսպիսով, մենք որոշեցինք աշխատել գիտականորեն հիմնվավորված և տեխնոլոգիական հենք ունեցող արտադրանք մշակելու ուղղությամբ։ Այդ արտադրանքը նախագծված է՝ սիգարետի նկատմամբ ավելի լավ այլընտրանք լինելու համար այն տղամարդկանց և կանանց համար, ովքեր այնուամենայնիվ, նախընտրում են շարունակել սիգարետ ծխելը:

Այլընտրանքը շուկա մտցնելու ուղղությամբ մենք սկսեցինք աշխատել միայն այն ժամանակ, երբ մեր առաջնորդները, մեր գիտնականները և մեր խորհուրդը համոզվեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և որ մեր արտադրանքը ունի ճիշտ այն ներուժը, որի համար և նախագծվել է։

– Դուք խոսում եք Ֆիլիպ Մորրիսի 180 աստիճան շրջադարձի մասին։  Իսկ ի՞նչ կասեք ընկերության ներքին տրանսֆորմացիայի մասին: Նախկինում ընկերության գիտնականները աշխատում էին սիգարետն ուսումնասիրելու ուղղությամբ, իսկ այժմ՞…

– Իրականում, այս նախագծի վրա աշխատող գիտնականների մեծ մասը նոր աշխատողներ են։ Նրանք բոլորը շատ ոգեշնչված և նպատակաուղղված են՝ ստեղծելու խելամիտ լուծում ծխողների համար: Նրանք մեզ միացել են, քանզի հավատում են, որ կարող են ինչ-որ բան փոխել, ինչ-որ լավ բան անել ամբողջ աշխարհի համար: Դա կրկնակի կարևոր է, քանզի այն, ինչ ասում ենք, իրագործվելու է հսկայական մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում: Արդյո՞ք ձեր կարծիքով որևէ մեկը մեզ երկրորդ հնարավորություն կտա: Կամ մենք կհաջողենք, կամ կկորցնենք այս հնարավորությունը:

– Ինչո՞ւ որոշ երկրներում առանց ծուխ արտադրատեսակները ներկայացված են, որոշ երկրներում՝ ոչ: Որո՞նք են շուկա մուտք գործելու խոչընդոտները:

– Երբեք չէի մտածի, որ մի օր սիգարետի նկատմամբ ավելի լավ այլընտրանքների ավելի մեծ պաշտպան կդառնամ, քան մեր քննադատներից շատերը։  Թույլ տվեք օրինակ բերել. Ճապոնիայում, որտեղ ծխողների համար հասանելի են առանց ծուխ արտադրանքները և դրանց մասին տեղեկատվությունը, ավելի քան 6 մլն ծխողներ հրաժարվել են ծխելուց և անցել առանց ծուխ արտադրանք օգտագործելուն։ Դա կազմում է երկրում ծխողների 22 տոկոսը։

Գիտական հասարակության կողմից արտադրանքի ընդունման խոչընդոտներից մեկը պայմանավորված է հետևյալ խիստ գաղափարախոսությամբ. «Սիգարետը վնասակար է, ուստի բոլոր տեսակի ծխախոտային պրոդուկտները և նիկոտինային արտադրանքը նույնքան վնասակար է»: Այսպիսով, առաջին մարտահրավերը այս գաղափարական թյուրըմբռնման հետ աշխատելն է, ըստ որի բոլոր ծխախոտային արտադրատեսակները հավասարապես վնասակար են:

Չկա իդեալական ծխախոտային արտադրանք, սակայն դրանք բոլորն էլ միմյանցից տարբերվում են: Այո՛, նիկոտինը կախվածություն է առաջացնում, սակայն ԱՄՆ-ի FDA-ն (ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչություն) և շատ այլ գիտական կենտրոններ եզրակացրել են, որ նիկոտինը չէ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը: Փոխարենը, պատճառը ավելի շատ կայանում է սիգարետի ծխի մեջ պարունակվող վնասակար քիմիական նյութերի բարձր մակարդակի մեջ: Առանց ծուխ արտադրանքները չեն այրում ծխախոտը, ուստի նման արտադրատեսակների արտազատած վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն ավելի քիչ է։ Անկախ դրանից, յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի պետք է տրվի գիտական գնահատական։ Հուսով եմ, որ, քանի որ ավելի ու ավելի շատ ծխողներ  են պահանջում ավելի լավ այլընտրանք, համապատասխան մարմինները կսահմանեն կարգավորումների ճիշտ շրջանակները:

– IQOS-ի և նմանատիպ արտադրանքների համար օգտագործվում է «նվազեցված ռիսկով» տերմինը. արդյո՞ք դա նշանակում է, որ դրանք լիովին անվտանգ չեն:

– Իրենց առողջությամբ մտահոգված ծխողների համար լավագույն ընտրությունը ծխախոտային ցանկացած  արտադրատեսակ օգտագործելուց լիովին հրաժարվելն է, կամ ավելի լավ տարբերակ է երբեք չսկսել ծխելը: Դա մեր ուղերձն է: Ծխախոտային արտադրանքները զերծ չեն ռիսկերից, սակայն մենք հավատում ենք, որ գիտականորեն հիմնավորված այլընտրանքները ունեն ներուժ` նվազեցնելու ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացումը:

 2017-2018 թվականներին CDC-ն հաղորդել է միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների շրջանում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման համապատասխանաբար 78 և 48 տոկոսանոց աճ: Արդյո՞ք չեք մտահոգվում, որ դեռահասները կցանկանան փորձել ձեր սարքը:

– Ես իմ դեռահաս երեխաներին ասել եմ, որ ծխելը բացարձակապես արգելված է, որ նրանք չպետք է օգտագործեն նիկոտինային արտադրանքներ: Մեր ուշադրությունը սևեռված է մեր արտադրանքի պատասխանատու մարքեթինգային գործունեության վրա և մեր ջանքերն ուղղված են համոզվելու, որ դրանք չեն վաճառվում և չեն քարոզվում դեռահասների շրջանում այն երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Մենք կշարունակենք  այդպես գործել մեր բոլոր շուկաներում։

– Դուք նշել եք, որ ձեր նպատակն է «օգնել ծխողներին սիգարետից հնարավորինս շուտ հրաժարվել»: Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։

– Չեմ կարծում, որ 10-15 տարվա կտրվածքով մենք ամբողջովին ծխից ազատ աշխարհ կտեսնենք: Նմանատիպ մարտահրավերները ժամանակ են պահանջում: Սակայն արտադրողների և կառավարությունների միջև համագործակցության շնորհիվ, թույլ տալով ճշգրիտ և մոլորության մեջ չգցող տեղեկություններ ստանալ ծխելու ավելի լավ այլընտրանքների մասին՝ մենք, անշուշտ, կարող ենք արագացնել առանց ծուխ աշխարհի ավելի շուտ իրականություն դառնալը: Եվ եթե բնակչության մակարդակով նորարարական արտադրանքը կարող է դրական ազդեցություն գործել, արդյո՞ք դա չարժե, որպեսզի մենք բոլորս աշխատենք հնարավորինս շուտ նպաստել այդ ազդեցությանը։

Անդրե Կալանթզոպուլոս,

Գլխավոր գործադիր տնօրեն,

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ 

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...