«Մեղքերի զամբյուղը» հասանելի չէ ՀՀ քաղաքացիներին. Բլումբերգի ինդեքս

- in Հասարակություն
Hashvark

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը հրապարակել է 2019 թվականին «Մեղքերի ինդեքսը»:

Ինդեքսը ցույց է տալիս, թե աշխարհի երկրներում թմրանյութերի վրա կատարվող ծախսերը բնակչության շաբաթական միջին եկամտի քանի տոկոսն են կազմում: Այս տարի ինդեքսը հաշվելիս ալկոհոլն ու ծխախոտը չեն ներառվել «մեղքի զամբյուղում»:

Ցուցակը կազմողները զամղյուղը հաշվարկել են 1 շաբաթվա համար 1 գրամ ամֆետամին, 1 գրամ մարիխուանա, 1 գրամ կոկաին և 1 գրամ օփիում չափաբաժնից ելնելով:

Հայաստանում այս «զամբյուղը» ամենաթանկերից մեկն է՝ 770 դոլար: Հայաստանից առաջ են միայն Ավստրալիան՝ 1263 դոլար, Նոր Զելանդիան՝ 1075 դոլար, ԱՄՆ-ն՝ 846 դոլար, Թայլանդը՝ 808 դոլար:

Բնակչության եկամուտների համեմատությամբ «մեղքերի զամբյուղը» առավել հասանելի է լյուքսեմբուրգցիներին: 2191 դոլար շաբաթական միջին եկամուտի դեպքում «զամբյուղը» այդ երկրում արժի 197 դոլար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...