Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները:
Համաձայն տվյալների՝ խորհրդարանական ընտրություններում առաջատարն է Սոցիալիստական կուսակցությունը՝ ըստ 75 տոկոսից ավելի մշակված քվեաթերթիկների հաշվարկի: Սոցիալիստական կուսակցությունը ստացել է ձայների 31,45 տոկոսը:
Երկրորդ տեղուըմ գտնվող դեմոկրատները ստացել են ընտրողների ձայների 25,6 տոկոսը, իսկ ACUM ընդդիմադիր դաշինքը` 24,36 տոկոսը:
Չորրորդ տեղում Շոր կուսակցությունն է` 9,09 տոկոս ձայնով:
Հիշեցնենք, որ կիրակի Մոլդովայում տեղի են ունեղել խորհրդարանական ընտրություններ, մասնակցությունն ընտրատեղամասերի փակման պահին կազմել է 49,09 տոկոս կամ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 44 հազար քաղաքացի:
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը ընտրական համակարգով՝ 50 պատգամավոր՝ կուսակցական ցուցակներով, 51 պատգամավոր՝ առանձին ընտրատարածքներից: