Մտել են Մանվել Գրիգորյանի մայրական տուն, տակնուվրա արել

- in Իրավունք
Manvel Grigoryan

Oրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝  փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, տունը տակնուվրա արել։

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, որը 2004թ. մահացել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...