Փետրվարի 17-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրւոթյուններում Կոտայքի մարզի Նոր գեղի համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանը։

Այս համայնքում թեժ ընտրություններ էին սպասվում, քանի որ անցած տարի օգոստոսի 31-ին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը հարկադրաբար հրաժարականի դիմում ներկայացրեց:

Ֆրոնտիկ Թևոսյանն, ով շուրջ 32 տարի ղեկավարում էր համայնքը, չհամակերպվեց իր պարտության հետ և, այն մեղադրանքների հետ, որում իրեն մեղադրում էին: Նրա հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը։

Թեկնածուներից մեկը՝ Ստեփան Շիրինյանը ձայների շատ քիչ տարբերությամբ է զիջում հաղթած Վարդան Պապյանին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...